Էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Այս մասին մայիսի 22-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի էներգետիկ համակարգը խոր եւ լուրջ փորձաքննության կարիք ունի։ Պետք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել  նրա խնդիրները առանց սակագների թանկացման։ «Հարցի լուծման համար մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ»,- վստահեցրեց Մինասյանը։