Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ամփոփ հռչակագրում Ղրիմի անեքսիա եզրույթի տակ ստորագրել են միայն ԵՄ անդամ երկրները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը հավատարիմ մնալու իրենց ցանկությունը։  Գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ «Արեւելյան գործընկերության» անդամները հաստատել են ՄԱԿ ԳԱ 68/262 բանաձեւին հավատարմ մնալու որոշումը, ասված է փաստաթղթի տեքստում։