Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 104 տրանսպորտային միջոց.

34-ը` Երեւանում, որոնցից 20-ի վարորդները` անչափահաս, 14-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի,

70-ը` մարզերում, որոնցից 35-ի վարորդները` անչափահաս, 3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում, 32-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Ոստիկանությունը մեկ անգամ եւս ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին:

Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:

Հիշեցնում են, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: