2015 թվականին Հայաստանում խաղողի հրաշալի բերք է սպասվում: Այս մասին մայիսի 22-ին լրագրողներին հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Թեեւ կանխատեսումներ անելը դեռեւս վաղ է, ամեն դեպքում, մրգերի բերքը կգերազանցի անցյալ տարվա մակարդակը: Այս տարի նաեւ ծիրանի շատ լավ բերք է սպասվում:

«Արմավիրի մարզի որոշ գյուղերում ես այնպիսի ապագա բերք տեսա, որը չէի տեսել 40 տարի»,- հավելեց Գալստյանը:

Նրա խոսքով, եթե հաշվի չառնենք Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերի որոշ վայրերում վերջերս արձանագրված կարկուտը, մրգատու այգիները, ընդհանուր առմամբ, խուսափեցին, տարերքից:

Գյուղատնտեսության նախարարությունն եւ տեղական աշխատակազմերի ներկայացուցիչները հաշվարկում են վնասները: 2012 գյուղերում աշխատանքներն արդեն ավարտված են: