Չարենցավանում 21-ամյա աղջիկը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 64-ամյա տղամարդու հետ, այնուհետեւ սպառնացել լուսանկարները ցույց տալ նրա ընտանիքի անդամներին: NEWS.am-ի տեղեկություններով՝ աղջիկը մեծահասակ տղամարդու հետ սեռական հարաբերություններ է ունեցել 2014թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, այնուհետեւ մոր հետ միասին սպառնացել, որ այդ հարաբերությունները հավաստող լուսանկարները կհրապարակի: Չհրապարակելու համար նրանք ստացել են պահանջած 2000 դոլարը, ինչպես նաեւ գրավոր պարտավորություն են տվել ոչնչացնել լուսանկարները: Սակայն մայրն ու դուստրը խոստումը չեն կատարել, որոշ ժամանակ անց նրանք դիմել են տղամարդուն՝ կրկին սպառնալով, որ այդ լուսանկարները կհրապարակի եւ ցույց կտան իր ընտանիքի անդամներին, այս անգամ փոխվել է պահանջած գումարի չափը՝ 20.000 ԱՄՆ դոլար:
NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ ՀՀ քր. օր. 182 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով շորթում, օրերս ձերբակալվել է 21-ամյա աղջիկը: Կատարվում է նախաքննություն:



























