Եթե Սամվել Կարապետյանը գործունեություն է ծավալում Ռուսաստանում եւ այդ երկրում ընդունվում է, նշանակում է, որ նա ճիշտ մարդ է, եւ եթե նա հայտնվի Հայաստանում, նրա ներքին ողջախոհությունը  եւ տրամաբանությունը կներդրվեն այստեղ։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Տաշիր»-ի սեփականատեր ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը մտադիր է գնել ՀԷՑ-ը։

Բոստանջյանի խոսքով՝ դա վատ չէ։ «Սակայն ՀԷՑ-ը սարսափելի վատ վիճակում է, անհրաժեշտ է մոդերնիզացնել ընկերությունը, իսկ դրա համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ։ Եվ այդ ամենը Սամվել Կարապետյանի վրա բարդելը գեղեցիկ չէ։ Ստացվում է, որ ինչ-որ մեկը ստեղծել է այդ սարսափելի վիճակը, իսկ ինչ-որ մեկը, ով քրտնաջան աշխատել է, պետք է վճարի դրա համար»,-ասաց Բոստանջյանը՝ նշելով, որ դա անհիմն է։

«Նման հոգեբանություն ունեցող մարդուն մենք բերում ենք նման սարսափելի դաշտ։ Նա կարող է հարկադրված գալ, բայց դրանից հետո, Աստված չանի, ընկերությունը կարող է կործանվել»,- եզրափակեց տնտեսագետը։