ԱՄՆ Հանրապետական կուսակցության անունից նախագահի պաշտոնում առաջադրված Ջեբ Բուշը հայտարարել է, որ տնտեսության աճը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ամերիկացիները ավելի շատ աշխատեն։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում արհմիությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է ABC News-ը։
«Ես ենթադրում եմ, որ մենք կարող ենք հասնել առնվազն տնտեսական 4 տոկոսանոց աճի։ Դրա համար մենք պետք է ավելի արդյունավետ աշխատենք։ Դա նշանակում է, որ ամերիկացիները պետք է ավելացնեն աշխատանքային ժամերը, որպեսզի բարձր աշխատավարձ ստանան»,- ասել է Բուշը, փոխանցում է Lenta-ն։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները քննադատել են այդ հայտարարությունը, իսկ Բուշի օգնականը պարզաբանում է մտցրել՝ ասելով, որ նա ամերիկացիներին ցանկանում էր հասկացնել, որ պետությունը պետք է գումար վաստակելու ավելի շատ իրավունք տա։





























