Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ժամանակ գլխավոր կասկածյալ Զաուր Դադաեւը համակարգչային խաղեր  խաղացել եւ բուժվել մրսածությունից, RBK-ին պատմել է նրա փաստաբան Շամսուդին Ցակաեւը:

Ցակաեւի խոսքով, փետրվարի 27-ին Դադաեւն իր երեք ընկերների հետ օնլայն խաղեր է խաղացել, որոնք կարող են հաստատել նրա ալիբին:

Դադաեւի նախկին ցուցմունքների համաձայն, նա չի լքել Օչակովո-Մատվեեւսկի շրջանը, որտեղ այցելել է մզկիթ, «Ուրախ բաբայ» եւ «Ցինկ» ռեստորաններ, որից հետո հանդիպել է իր ծառայակից Ռուսլան Գերեմեեւի հետ:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Նեմցովի սպանության կասկածյալներից մեկը Գռոզնիից Մոսկվա է ժամանել կառավարական ամրագրումով: