WikiLeaks-ի կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տասնամյակներ շարունակ հետեւել է Գերմանիայի երեք կանցլերներին, գրում է Gazeta-ն։

Փաստաթղթում ասվում է, որ ամերիկյան հետախուզության աշխատակիցները գաղտնալսել են ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի եւ նրան նախորդած Գերհարդ Շրյոդերի ու Հելմութ Քոլի հեռախոսազանգերը։

Գերմանիայի իշխանություններն այս պահին ստուգում են այս տեղեկությունը։