Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է հեղաշրջման նախապատրաստության մասին մեղադրանքները: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով դեսպանատան կայքը, այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, որը տարածվել է ի պատասխան լրատվամիջոցների տեղեկատվության, թե ԱՄՆ-ն Ադրբեջանում հեղաշրջում է նախապատրաստում:

Հայտարարությունում նշվում է, որ դեսպան Ռոբերթ Սեքութան հանդիպել է տարբեր քաղաքական կուսակցությունների, այդ թվում «Եզի Ազերբայջան», «Ժողովրդական ճակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ լսել նրանց տեսակետներն այս կամ այն հարցերի վերաբերյալ:

«Նման կարգի հանդիպումների նպատակն է ուսումնասիրել Ադրբեջանի հասարակության տարբեր շերտերի կարծիքները: Նման հանդիպումների մասին հասարակությանը նախապես տեղեկացվում է: Դեսպանը նաեւ հանդիպումներ է ունեցել երկրի կառավարության բարձրաստիճան անձանց հետ: ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանում հեղաշրջում չի նախապատրաստում, ինչպես նաեւ չի ֆինանսավորում եւ խորհրդատվություն չի իրականացնում որեւէ կուսակցությանը: Այդ թեմայով ցանկացած շշուկ անարդար վերաբերմունքի արտահայտություն է Ամերիկայի կողմից տարիներ շարունակ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը, որոնց նպատակը երկրի կայությունն է եւ բարգավաճումը»: