Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաշարադրումը կասկածի տակ է դնում միջազգային հարաբերությունների ողջ համակարգը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Դա շատ վտանգավոր եւ երկարաժամկետ խնդիր է: Կարեւոր է, որ հենց սկզբնական փուլում թույլ չտալ նման փորձերը, չթողնել, որ դրանք գրավել համաշխարհային մամուլի տարածքները, չհայտնվեն քննարկումների կիզակետում: Այդ քննարկումները կիրառական նշանակություն ունեն: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերախմբագրումը կասկածի տակ է դնում միջազգային հարաբերությունների ողջ համակարգը, որի կենտրոնում ՄԱԿ-ն է»,-հայտարարել է Լավրովը:



























