Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անհանգստացած է, որ ԱՄՆ-ը երկկողմ հարաբերություններում արհեստական թշնամանք է ստեղծում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անհանգստացած ենք այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը երկկողմ հարաբերություններում արհեստական թշնամանքի մթնոլորտ է ստեղծում։ Դա ոչ մի ընդհանուր բան չունի այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը»,- հայտարարել է Լավրովը։
Ավելի վաղ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Ջեյմսը հայտարարել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգն է եւ կոչ էր արել Եվրոպայում ուժեղացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը։





























