Արմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված եւ կոմայի մեջ գտնվող փոքրիկը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Բժիշկը նշեց, որ 5-ամյա տղան այդպես էլ դուրս չեկավ կոմայից եւ երկու շաբաթ շարունակ հիվանդանոցում մնալուց հետո մահացավ: Նրա մոտ, ի թիվս այլ խնդիրների, հայտնաբերվել էին նաեւ ինֆեկցիաներ:
Նշենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ինֆեկցիա։ Նա ցնցումներ է ունեցել, իսկ հիպօքսիայի (թթվածնային քաղցի) եւ օրգանիզմի ինտոքսիկացիայի պատճառով ուղեղի ծանր ախտահարում է ստացել։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին աղիքային սուր վարակից մահացել էր եւս մեկ երեխա՝ Արմավիրի մազի Ջրաշեն գյուղի բնակչուհի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը: Նա այդ օրը տեղափոխվել է Արմավիրի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց եւ ժամեր անց մահացել: Բժիշկները փոքրիկի մոտ ախտորոշել էին սուր աղիքային ինֆեկցիա:



























