ՌԴ Սիբիրի դաշնային օկրուգի տարածքում 93 անտառային հրդեհ է բռնկվել։ Այրվում է 51.5 հազար հա տարածք։ Մեկ օրվա ընթացքում հաջողվել է չեզոքացնել 23 հրդեհ։ Արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է Խակասիայում, Տիվեում եւ Բուրյաթիում, ինչպես նաեւ Զաբայկալիեի երկրամասում եւ Կրասնոյարսկի ու Իրկուտսկի մարզերի որոշ շրջաններում։



























