Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Հարավային Ամերիկա կատարած այցի շրջանակներում հայտարարել է, որ հասարակությունը պետք է պայքարի սպառողականության դեմ, հայտնում է Agence France-Presse-ի թվիթերյան էջը։

Բոլիվիայում ունեացած ելույթի ժամանակ պոնտիֆիկոսը սպառողական հոգեբանություն ունեցող հանրությունը որակել է որպես խումբ, որը սովոր է ամեն ինչի համար գին սահմանել եւ մտածել, թե ամեն բան հնարավոր է գնել, փոխանցում է Gazeta-ն։

Նրա խոսքով՝ չի կարելի արհամարհել մարդկանց, որքան էլ որ նրանց ունեցածը քիչ լինի։