Տարվա սկզբին Մեքսիկայում ձերբակալված՝ «Տամպլիերների շքանշանի ասպետներ» թմրակարտելի պարագլուխ Սերվանդո Գոմես Մարտինեսին որդին դատապարտվել է մոտ 28 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է երկրի գխավոր դատախազության կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ճաղատ» մականունով Սերվանդո Մարտինես Պատինյոն դատապարտվել է կազմակերպած հանցագործության մասնակցելու եւ ապօրինի զենք պահելու համար։ Նրա հետ միասին ազատազրկվել են եւս 3 հանցակից։




























