Շանհայի համագործակցության կազմակերպությանը նոր անդամներ ներգրավելու հարցը կքննարկեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նեղ կազմով հանդիպման ժամանակ։  Արդյունքները հայտնի կդառնան քննարկումներից հետո։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քննարկումներն ընթանում են։ Այդ նպատակով հավաքվել են պետությունների ղեկավարները, որպեսզի քննարկեն ընդհանուր դիրքորոշումը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։

ՇՀԿ-ին միանալու ցանկության  մասին հայտարարել էին մի քանի պետություն, այդ թվում՝ Հնդկաստանն ու Պակիստանը։