«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն, այսօր՝ հուլիսի 10-ին, կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին, արտաքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Դեսպանի խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ տեսակետները Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ արտաքին քաղաքական օրակարգում առկա հիմնահարցերի վերաբերյալ:





























