Ռուսաստանն ու Ֆրանսիան «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների հարցով համաձայնության նախագիծ են մշակել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իր աղբյուրները։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ փաստաթուղթը կստորագրվի այն բանից հետո, երբ հավանություն ստանա երկու երկրների նախագահների կողմից։ Աղբյուրը նշել է, որ կողմերը փաստաթուղթը պետք է ստորագրեն մինչեւ հուլիսի 10-ը։
Ավելի վաղ Ֆրանսիայի ՊՆ-ն «Միստրալների» հարցով պայմանագրի խզման վնասները գնահատել էր 1.2 մլրդ դոլար։





























