Միջազգային վարկատուներին ներկայացրած Հունաստանի բարեփոխումների նոր առաջարկները լուրջ են եւ արժանահավատ։ Առաջիկա ժամերը շատ կարեւոր են  իրավիճակի ապագա կարգավորման շուրջ համաձայնության գալու  համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Հունաստանը հենց նոր մեզ է ներկայացրել է իր առաջարկները, որոնք լուրջ են եւ վստահության արժանի։ Հույները վճռական են տրամադրված եվրոգոտում մնալու հարցում։ Առաջիկա ժամերը շատ կարեւոր են Հունաստանի հետ համաձայնության գալու համար»,-ասել է ֆրանսիացի նախագահը BFMTV-ի եթերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։