Օդեսայի մաքսային նոր տերմիալում աշխատանքի կանցնեն մոդելի արտաքինով ոստիկաններ: Այս մասին հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, փոխանցում է ՈՒՆՆ-ը:
«Նախկին իրավապահներին հեռացնում ենք: Կառուցվում է բոլորովին նոր տերմինալ, որտեղ կաշխատեն ոչ թե մաքսավորներ, այլ մոդելի տեսքով տղաներ»,-ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ մաքսային ծառայության փոփոխության համար կգործարկվեն նոր մոտեցումներ, քանի որ ներկայիս վիճակում այն ի վիճակի չէ գործել:





























