Ռուսաստանի հետ կոնֆլիկտ առաջանալու դեպքում Եվրոպա ուղարկվող ԱՄՆ զինված ուժերի քանակը պետք է լրջորեն մեծանա: Այս մասին he Wall Street Journal-ին հայտարարել  է ԱՄՆ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Ռեյմոնդ Օդիերնոն:

Նրա խոսքով՝ ամերիկացիները պետք է հատուկ ռազմական տեխնիկա տեղակայեն Գերմանիայում, որը թույլ կտա զորքերը հագեցնել տանկերով եւ ՀՄՄ-ով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավելագույնս արագորեն ուժեր տեղաբաշխել Եվրոպայում, փոխանցում է  Gazeta-ն:

Նա նաեւ նշել է, որ պատրաստ է նախապատրաստել Կոլորադոյի  4-րդ հետեւակային դիվիզիան ՝ հետագայում Եվրոպա ուղարկելու համար: