Արարատի մարզում՝ Դարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում 40-ամյա աշխատակցի դի է հայտնաբերվել : NEWS.am-ի տեղեկություններով՝  դեպքը եղել է հուլիսի 10-ին, իսկ գազալցակայանը պատկանում է «Սոլիան»  ՍՊԸ-ին: 

Գազալիցքավորող Յուրի Բադալյանի դին հայտնաբերվել է տանիքի ծածկի մետաղյա խողովակից կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են, քննչականում նյութեր են նախապատրաստվում: