Եմենում ռազմական գործողություններ իրականացնող արաբական ուժերի կոալցիան Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ հումանիտար զինադադարից 2 ժամ անց սկսել է ռմբակոծել մայրաքաղաք Սանայի շրջանները, հայտնում է Sputnik-ի թղթակիցը: Ադենի նահանգի անվտանգության ուժերում գործակալության աղբյուրը հայտնել է, որ այնտեղ ռմբակոծություններ են սկսվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՄԱԿ մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ հուլիսի 10-ին՝ ժամը 23:59-ին, Եմենում պետք է հաստատվի 2-րդ հումանիտար զինադադարը, որը կշարունակվի մինչեւ Ռամադանի ավարտը: Ապստամբ հուսիները հայտարարել են, որ շաբաթ օրը կեսգիշերին արաբական կոալիցիան դադարեցրել էր ռմբակոծությունը: