Ավան-Առինջ թաղամասւմ 62-ամյա տղամարդը  այրվածքներ է ստացել իր տնակին հարակից այգին այրվելու հետեւանքով:  NEWS.am-ի տեղեկություններով՝ նա այրվածքներով տեղափոխվել է Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթային բժշկության գիտական կենտրոն:

Պարզվել է, որ հողատարածքի հարևանությամբ գտնվող հողատարածքի տնակի բնակչուհի այրել է հողատարածքի մոտ գտնվող չոր խոտը, ինչի հետևանքով կրակը տարածվել ու այրել է իրենց փայտե տնակը: