Ալավերդիի Էնգելս թաղամասի թիվ 24 շենքի բակում հուլիսի 10-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ շենքի բակում հայտնաբերվել է 67-ամյա Սամվել Մ.-ի դին: Նա թոշակառու է, ապրում էր հենց Էնգելս փողոցի տներից մեկում: 

Արտաքին զննությամբ դիակի գլխի ձախ գագաթային շրջանում եւ քթի թամբային շրջանում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: