Արարատի մարզում՝ Դարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում կախված հայտնաբերված 40-ամյա Յուրի Բ.-ն Հայանիստ գյուղից է: Գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծված է, ունի անչափահաս երեխաներ, իսկ ինքը ապրում է հոր, մոր հետ: «Ընտանիքը դժվարին պայմաններում էր ապրում, ինքն էլ խմիչքի հետ սեր ուներ, այդ մասին ամբողջ գյուղը գիտի, ես էլ մի քանի անգամ կանչել եմ իրան, հետը խոսել, որ այդպես չի կարելի, նման բաներ չանի, բայց անօգուտ: Մի եղբայր էլ ունի, շատ լավ տղա է, արտագնա աշխատանքի մեջ է»,-ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ երիտասարդի մոտ որեւէ նամակ չեն հայտնաբերել իսկ ինքնասպանություն գործելու պատճառները կարող էին լինել հենց նրա հակումները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում՝ Դարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում 40-ամյա աշխատակցի դի է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է հուլիսի 10-ին, իսկ գազալցակայանը պատկանում է «Սոլիան» ՍՊԸ-ին: Գազալիցքավորող Յուրի Բ.-ի դին հայտնաբերվել է տանիքի ծածկի մետաղյա խողովակից կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են, քննչականում նյութեր են նախապատրաստվում:



























