Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի շենքի մոտ որոտացած պայթյունից տուժածներից թիվը հասել է 10-ի:Այս մասին հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսամ Աբդել Ղաֆարը:

Կա մեկ զոհ, գրում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթուցիկը տեղադրվել էր Իտալիայի հյուպատոսարանի մոտակա ոստիկանական անցակետի մոտ կայանած մեքենայի մեջ:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս չի ստանձնել ոչ մի կազմակերպություն: