Սահմանին համեմատաբար հրադադար է եւ որեւէ ակտիվ գործողություն այս պահին չի իրականացվում: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողներին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով` իրավիճակը սահմանին պետք է մշտապես համեմատել տարբեր ժամանահատվածների հետ:

«Լուրջ միջադեպեր առաջին գծում չկան: Եթե իրավիճակը համեմատենք տարեսկզբի եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա բավականին հանգիստ է»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի տեղակալը:

Հիշեցնենք, որ եւ 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին եւ 2015թ. հունվարին իրավիճակը սահմանին եւ շփման գծում բավականին լարված էր: