Հունաստանի հարցով ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներն ամբողջովին բաց են լինելու: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցչին:
«Նախարարներն իրենց գործընկերների հետ կքննարկեն հաստատությունների գնահատականը: Քննարկումների արդյունքը բաց է լինելու»,- հայտարարել է ներկայացուցիչը, գրում է Gazeta-ն:
Ավելի վաղ միջազգային վարկատուները նշել էին, որ Հունաստանի առաջարկները հիմք են տալիս բանակցությունները շարունակելու համար: Նրանք համատեղ գնահատական են տվել այդ առաջարկին եւ այն ուղարկել Եվրախմբի նախագահին:





























