Եվրահանձնաժողովի նախագահի՝ եվրոյի եւ սոցիալական երկխոսության հարցերով տեղակալ Վալդիս  Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Հունաստանի առաջարկները նման են վարկատուների այն առաջարկներին, որոնք հնչում էին նախքան հանրաքվեի անցկացումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ նշել է, որ իրենք արդեն բավական հաջող առաջընթաց են գրանցել:

Նրա խոսքով՝ Եվրախումբը մտադիր է Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրել Հունաստանի երրորդ ծրագրի հարցով բանակցությունների համար: