Երեւանում «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը 2015թ. կայուն զարգացման գործում» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացումը համընկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ, ինչը վկայում է, որ Հայաստանը հավատարիմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ'Արմինիանը:
Նշենք, որ կոնֆերանսին մասնակցում են ՅՈւՆԵՍԿՕ-ի, ԵՄ անդամ երկրների եւ այլ պետությունների մշակույթի նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:





























