Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դոնալդ Տուսկի՝ հուլիսի 14-15-ը Վրաստան կատարվելիք այցը հետաձգվել է Հունաստանի իրադարձությունների պատճառով։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ եւ երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին։

Այս գերատեսչությունների ներկայացուցիչները նշել են, որ այցը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել է մինչեւ ավելի բարենպաստ ժամանակ։ Տուսկի այցելության նոր ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Տուսկը պլանավորում էր Վրաստան կատարվելիք այցից հետո ժամանել նաեւ Հայաստան։