Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Լուսաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին` Լուսաձոր Գյուղի մոտ, բախվել են «Օպել» մակնիշի 01 QS 055 (վարորդ` Մ. Ա.) եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ZS 246 համարանիշների (վարորդ` Ա. Ե.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան շրջվել է եւ ընկել Աղստեւ գետը:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները: