Ծառից կապված հայտնաբերված՝ http://news.am/arm/news/287508.html «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանի գործով դատաքննությունը հոկտեմբերի 7-ին շարունակվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մելքոնյանի փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը:

«Էդգար Մելքոնյանն իրեն մեղավոր չէր ճանաչում: Հնարավոր է՝ ես մինչեւ վերջ գնամ եւ ապացուցեմ նրա անմեղությունը: Չի բացառվում նաեւ, որ նրա մասով գործը կարճվի, իսկ մյուս մեղադրյալի մասով շարունակվի»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 24-ին Քանաքեռավանում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանի դին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը կրթահամալիրից յուրացրել է ավելի քան 22 մլն դրամ: 

Էդգար Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կրթահամալիրի գլխավոր հաշվապահ Շամրիկ Պապիկյանին՝ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Գործը քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Վերջին նիստը կայացել էր սեպտեմբերի 18-ին:

Նշենք, որ Միքայելյանը նախկինում դատապարտված է եղել: