Միակ օրինակով պահպանված 1905 թվականին թողարկված Woods Queen Victoria Brougham-ի էլեկտրական մեքենան Դանիայում վաճառել են 94.500 դոլարով:

Մոդելն ամբողջությամբ պատրաստ է օգտագործման: Այն փոքր-ինչ արդիականացրել են՝ ժամանակակից թեթեւ մարտկոցներ եւ արագ լիցքավորման համակարգ տեղադրելով:

Այն արտադրվել է Չիկագոյում, Woods Motor Vehicle Company ընկերության կողմից: Դրա հիմնադիրներից են Standard Oil-ի մենեջերներն ու Թոմաս Էդիսոնի քարտուղար Սեմյուել Ինսալը:

XX դարի սկզբին Queen Victoria Brougham մոդելը համարվում էր ամենաշքեղ էլեկտրական մեքենան:

Lenta.ru-ի փոխանցմամբ, XX դարասկզբին ավտոմոբիլային բիզնեսում գոլորշին եւ էլեկտրականությունն ավելի մեծ դեր էին խաղում, քան բենզինը: Դրանք առանձնանում էին լավ արագությամբ, աղմուկի բացակայությամբ եւ դյուրին շահագործմամբ: