ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ: Ռուսաստանի նախագահը հետաքրքրվել է Ֆիդել Կաստրոյի առողջությամբ եեւ խնդրել նրան ողջույն փոխանցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Թույլ տվեք սրտագին ողջունել ձեզ: Նաեւ ողջույններս փոխանցեք կոմանդանտե Ֆիդելին»,- ասել է Պուտինը:

Պուտինի հետ զրույցում Կաստրոն նշել է, որ ուշադիր հետեւել է նրա, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ նախագահների զեկույցներին: Ռաուլ Կաստրոյի խոսքով, «տարաձայնություններ է նկատել այդ երեք ելույթներում»: