Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ տեղի ունեցած բանակցությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարցին, թե ինչպես է գնահատում ԱՄՆ պետքարտուղարի հետ կայացած բանակցությունները, Լավրովը պատասխանել է. «Հրաշալի»:

Բացի այդ, Լավրովը հայտնել է, որ Սիրիայի հարցում բեկումնային որոշումներ չի սպասում, բայց նաեւ վատթարացում, ըստ նրա, տեղի չի ունենա:

«Մենք բեկում չենք ակնկալում, բայց իրավիճակը չպետք է վատթարանա»,-ասել է նա: