ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը CBS եւ PBS հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ չկան, եւ թեման ուռճացված է քաղաքական դրդապատճառներով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների հետ կապված խնդիրները արտաքինից ուռճացված է քաղաքական պատճառներով։ Մենք ոչ մի խնդիր չունենք»,- կարծում է Պուտինը։

Նրա խոսքով՝ թեման հատուկ ուռճացվել է՝ մարդկանց մի խմբի մոտ Ռուսաստանը թշնամու  կերպարով ներկայացնելու համար։

Ռուս նախագահը սակայն չի նշել, թե ով է տանում «Ռուսաստանի դեմ այդ քարոզարշավը»։ Նա նշել է, որ Ռուսաստանում միայն անչափահասների շրջանում է  արգելված նույնասեռականության քարոզչությունը, իսկ դրանում ոչ մի հակաժողովրդավարական բան չկա։

«Ես անձամբ կարծում եմ, որ երեխաներին պետք է հանգիստ թողնել, պետք է նրանց հնարավորություն տալ մեծանալ եւ կողմնորոշվել, թե իրենք ով են, ինչ են իրենց զգում՝ կի՞ն, թե՞ տղամարդ»,- ասել է ՌԴ նախագահը։