«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս դատապարտյալ է մահացել:
NEWS.am-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 26-ին դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանն իրեն վատ է զգացել, րոպեներ անց ժամանած «Շտապօգնությունը» կենսաբանական մահ է արձանագրել:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում դատապարտյալը երբեք չի գանգատվել»,- ասացին ՔԿՎ-ից:
Նշենք, որ Ֆիթլջյանը դատապարտվել էր ավազակային հարձակման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը հայտնել էր, որ դատապարտյալն առողջական խնդիրներ է ունեցել եւ քրեակատարողական հիմնարկից հրաժարվել էին բժիշկ կանչել:




























