Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության շրջանակում անցկացված բալիստիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ քաղաքական գործչի վրա կրակել էին մի զենքից, որը հավաքված է եղել երկու տարբեր ատրճանակներից: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Փորձաքննությունը անցկացրել են Ռուսաստանի ԱԴԾ հատուկ տեխնիկայի կենտրոնի կրիմինալիստիկայի ինստիտուտի մասնագետները: Եզրակացություններն արվել են սպանության վայրում գտած նյութի՝ ինը միլիմետրանոց պարկուճի ու հինգ փամփուշտների հիման վրա: Երեք փամփուշտ հայտնաբերվել է Նեմցովի մարմնում, եւս երկուսը ՝ մարմնի մոտ, ու մեկն էլ հանել են Մոսկվա գետից: Սպանության զենքը ու վեցերերոդ փամփուշտը չեն գտել, ենթադրվում է, որ չարագործն այն հեռացրել է հանցագործության վայրից:
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ տղամարդը կիրառել է ատրճանակ, որը պատրաստված է եղել ինքնաշեն ձեւով՝ Իժ -79-ի կորպուսից ու 9 մմ տրամաչափի «մարտական» փողից, որը կարող էր պատկանալ «Մակարով» տեսակի ատրճանակի, «Ստեչկին» ավտոմատ ատրճանակի կամ էլ « Կեդր» տեսակի ՊՊ-71 գնդացիր ատրճանակի:




























