Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպել են խմբակցությունների հետ եւ քննարկել նրանց առաջարկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հանդիպումներն ավարտվել են, այժմ մասնագիտական հանձնաժողովն ամփոփում է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե ՀԱԿ խմբակցությունը նույնպես հանդիպել է հանձնաժողովի անդամների հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Առանձին պատգամավորներ հանդիպել են»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-19-ը խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից հետո խմբակցություններն ու առանձին պատգամավորներ իրենց առաջարկություններն էին ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին: Հոկտեմբերի 5-ին հանձնաժողովը Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը կներկայացնի Ազգային ժողովին:





























