Սեպտեմբերի 29-ին  եւ լույս  30-ի  գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր  տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160  կրակոց 60, 82 եւ 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաեւ 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակումեն վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: