Սիրիայում Ռուսաստանի Զինված ուժերը գործածելը ենթադրում է բացառապես օդային գործողույթուններ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ցամաքային գործողություններն այս փուլում բացառված են։
Իվանովը նաեւ հավելել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի օդային հարվածները հակասում են միջազգային իրավունքին, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, իրականացվում են առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական դիմումի։ Իսկ Ռուսաստանին Ասադը ռազմական օգնության խնդրանքի դիմում էր ներկայացրել։ Իվանովը նաեւ նշել ,է որ ռազմական գործողությունը ժամանակային սահմաններ ունի, սակայն կոնկրետ ժամկետների եւ զինատեսակի ու քանակի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։




























