Շենգավիթ վարչական շրջանի  տարեկան ծրագրով լուսադիոդային նոր ու ժամանակակից լուսավորություն է ապահովվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում:

Երեւանի քաղաքապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգտագործվել են նոր, լուսավորության առումով նախկինի համեմատ ավելի արդյունավետ լամպեր: Գործընթացը տեւել է մեկ ու կես ամիս: Օգտագործվել է ավելի քան 500 լուսատու: