Նավթի համաշխարհային գներն աճում են՝ ԱՄՆ-ում նավթի հումքային պաշարները վիճակագրության, երկրում նավթի արդյունահանման ծավալների նվազման ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Այսօր առավոտյան տվյալներով Brent տեսակի նավթի գինն աճել է 0,42 դոլարով կամ 0,87 տոկոսով եւ հասել 48,86-48-89 դոլարով՝ մեկ բարելի դիմաց:
Light տեսակի նավթի գինն աճել է 0,82 տոկոսով եւ հասել 45,73-45-76 դոլարի:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով, ԱՄՆ նավթի առեւտրային պաշարները (չհաշված ռազմավարական պահուստը) մեկ շաբաթում (որն ավարտվել է սեպտեմբերի 25-ին) անսպասելիորեն աճել են 4 մլն բարելով կամ 0,9 տոկոսով՝ հասնելով 457,9 մլն բարելի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Միաժամանակ նավթի արդյունահանումը մեկ շաբաթում նվազել է 0,43 տոկոսով կամ օրական 40 հազար բարելով՝ հասնելով 9,096 մլն բարելի:





























