ԵԱՀԿ ԽՎ-ի խոսնակ Իլկա Կաներվան հավանություն է տվել Սիրիայում իրավիճակի կարգավորման նպատակով միջազգային կոալիցիայի ստեղծմանը։
«Հույս ունեմ, որ դա (ՌԴ ՌՕՈՒ հարվածները Սիրիայում «Իսլամական պետության» բոլոր օբյեկտներին) տեղի է ունենում միջազգային իրավունքին համապատասխան, մեզ միջազգային կոալիցիա է անհրաժեշտ Սիրիայում իրավիճակի կարգավորման համար »,- հայտարարել է նա՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Սիրիայում «Իսլամական պետության» դեմ սեփական ՌՕՈՒ-ն գործի դնելու Ռուսաստանի որոշումը։
Ավելի վաղ, հանդես գալով ՄԱԿ-ի Վեհաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր միջազգային կոալիցիա ստեղծել Սիրիայի իրավիճակի կարգավորման նպատակով։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավերը սեպտեմբերի 30-ին սկսել են կետային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին։ Մինչ այդ, Սիրիայի նախագահ Ասադը պաշտոնապես դիմել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ ռազմական աջակցության խնդրանքով։





























