Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 5-ը:

Բացահայտվել է գողության եւ յուրացման` 3-ական, խարդախության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման` 4-ական, շորթման 2 եւ կաշառակերության 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ  ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: