Սեւծովյան նավատորմի ծովային հետեւակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Միջերկրական ծովում՝ ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) հետախուզական մեծ նավերի  վրա, գործի կդրվեն սիրիական Լաթաքիա նավահանգստում ռուսական ժամանակավոր ավիաբազայի պաշտպանության համար։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս-АВН»-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։

«Սեւծովյան նավատորմի ծովային հետեւակը առաջինը գործի կդրվի՝ պաշտպանելու Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտները, այդ թվում՝ ռուսական ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուսում »,-գործակալությանը հայտնել է զրուցակիցը։

Նրա խոսքով, ռուսական ռազմական օբյեկտների անվտանգության ապահովումը կիրականացվի ռոտացիոն սկզբունքով։ Բացի սեւծովյան ծովային հետեւակից, այդ խնդրի իրականացման մեջ կներգրավվեն հատուկ նշանակության ուժերը այն նավերի կազմից, որոնք մտնում են ՌԾՆ-ի միջերկրածովյան խմբավորման մեջ, ինչպես նաեւ ՌՀՈՒ-ի հետախուզա-գրոհային յոթերորդ դիվիզիայի զինվորականները։

2013-ի հունիսին Միջերկրական ծովում ձեւավորվել է Ռուսաստանի ՌԾՆ-ի մշտական օպերատիվ միավորում։ Խմբավորման հրամանատարն է առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Օկունը։