2015-ի հունվարից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ռուսական Urals նավթի գինը կազմել է մեկ բարելի դիմաց 54,41 դոլար։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Urals-ի նավթի գինը կազմել է 105,70 դոլար։ Այսինքն տարվա ընթացքում գինն ընկել է 1,9 անգամ։
2014-ին ռուսական նավթի միջին գինը կազմել է բարելի դիմաց 97,60 դոլար։ Դաշնային բյուջեն 2015 թվին կազմվել է՝ ելնելով նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գնից, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Brent էտալոնային ապրանքանիշը հունվարի սկզբին արժեր 63,87 դոլար, իսկ սեպտեմբերի վերջին՝ 48,37: ՕՊԵԿ-ի նավթային կողովը համապատասխանաբար եղել է 44,38 եւ 44,83։
Սեպտեմբերին Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել 2018 թվի համար նոր կանխատեսումը։ Տեսչությունում ենթադրում են, որ 2015-ի վերջին դոլարը կարժենա 70 ռուբլի, իսկ նավթը՝ 38 դոլար մեկ բարելի դիմաց։
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել է գալիք երեք տարիների կտրվածքով բյուջեի ձեւավորումից եւ անցել մեկամյա տարբերակի։ Դրա հիմնական պատճառը էներգետիկ եւ տարադրամային շուկաներում տատանումներն են։




























